ՀՊՏՀ-ում 2016-2017 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի դասերը կմեկնարկեն փետրվարի 9-ին
Հաստատվել է 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասերի մեկնարկի ժամանակացույցը, որը տրամադրել է ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը:
Առկա ուսուցման բակալավրիատի 1-3-րդ կուրսերի և առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կուրսի երկրորդ կիսամյակի դասերը կմեկնարկեն ս.թ. փետրվարի 9-ին:
Հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի երկրորդ կիսամյակի դասերը կմեկնարկեն ս.թ. փետրվարի 27-ին, իսկ հեռակա ուսուցման բակալավրիատի 1-ին և 4-րդ կուրսերի դասերը` ս.թ. ապրիլի 17-ին:
Առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի 1-ին կիսամյակի վերահանձնումները կկազմակերպվեն ս.թ. հունվարի 30-ից փետրվարի 8-ը և փետրվարի 13-23-ն ընկած ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակել էինք 2016-2017 ուստարվա հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ media.asue.am/upload/rectorat/heraka_usucum.pdf :
Աղավնի Հակոբյանի փոխանցմամբ՝ 2 շաբաթ անց պատրաստ կլինեն երկրորդ կիսամյակի դասացուցակները, ըստ այդմ՝ կհստակեցվեն տարբեր կրթաձևերի դասերը սկսելու ժամերը: Այս ամենին մենք կանդրադառնանք լրացուցիչ տեղեկատվությամբ:
Նշենք, որ ՀՊՏՀ-ում հունվարի 9-23-ը քննաշրջան է:
Մեր ուսանողներին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին