Ի գիտություն հեռակայի ուսանողների. հաստատվեց 2016-2017ուստարվա երկրորդ կիսամյակի ժամանակացույցը

Դիտումների քանակ՝ 1467

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ այս տարվա վերջին նիստը: Օրակարգի առաջին հարցը զեկուցեցին դեկանները՝ ներկայացնելով 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների գիտամանկավարժական փորձառության արդյունքները:

Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ռեկտորատի հաստատմանը ներկայացրեց 2016-2017 ուսումնական տարվա հեռակա ուսուցման բակալավրիատի և հեռակա ուսուցման մագիստրատուրայի երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի ժամանակացույցը: Ուսումնական բաժնից տրամադրված ժամանակացույցին ծանոթացեք հետևյալ հղումով՝ media.asue.am/upload/rectorat/heraka_usucum.pdf:

Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեցին ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված ուսանողների դիմումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին