Մեր ասպիրանտը՝ միջազգային գիտաժողով-սեմինարի մասնակից

Դիտումների քանակ՝ 1634

ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի ասպիրանտ Աստղիկ Հովհաննիսյանը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 7-ը Վրաստանում (Միսկցիելի) մասնակցել է միջազգային գիտաժողով-սեմինարի, որի կազմակերպիչ-ֆինանսավորողներն էին  «Էրասմուս+» ծրագիրը և Գերմանիայի Ազգային գործակալությունը, կազմակերպիչը՝ Եվրոպական միջմշակութային ֆորումը, հյուրընկալող կազմակերպությունները՝ Վրաստանի Խաղաղության և զարգացման ակադեմիան և Հայաստանի Դիլիջանի երիտասարդության համագործակցության կենտրոնը:

Ծրագիրը բաղկացած է եղել  առցանց մոդուլներից և երկու հանդիպումներից՝ Հայաստանում և Վրաստանում: Հայաստանում սեպտեմբերին կայացած հանդիպմանն անդրադարձել էինք ավելի վաղ: Հիշեցնենք, որ ծրագրում մրցութային կարգով ընդգրկված են եղել երիտասարդ հետազոտողներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Հունգարիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից:

Մեզ հետ զրույցում Աստղիկ Հովհաննիսյանն ասաց, որ Վրաստանում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ոչ ֆորմալ կրթությանն առնչվող հարցեր, և քանի որ ծրագրի գլխավոր նպատակն էր ապահովել երիտասարդների մասնակցությունը գլոբալ փոփոխություններին՝ մանակիցները կազմել են ոչ ֆորմալ կրթության իրականացման նախագծեր, ներկայացրել  մեթոդները, քայլերը և այս համատեքստում քննարկել իրենց երկրի առանձնահատկությունները:

Ծրագրի մասնակիցները ստացել են հավաստագրեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին