Մեկնարկեցին ՈւՀԱ մցելույթները
Այսօր դասերի ավարտից հետո ՀՊՏՀ նախասրահում իրարանցում էր, և ուսանողների մեծ հոսքն ուղղված էր դեպի համալսարանի դահլիճ, որտեղ մեկնարկում էր ամենասիրված միջոցառումներից մեկը. «Ուսանողական աշուն-2016» մարզամշակութային փառատոնի շրջանակում ՈՒՀԱ մրցելույթներն էին, որին հետևելու էին եկել ոչ միայն ուսանողներ, այլև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Միջոցառումը վարում էին ՀՊՏՀ «Նար-Խոզ» ՈՒՀԱ ակումբի անդամներ Դավիթ Մինասյանը և Գևորգ Սահակյանը, ովքեր իրենց հումորային համարներով հագեցրին տոնական մթնոլորտը: Այսօր մրցելույթներով հանդես եկան 3՝ կառավարման, հաշվապահական հաշվառման և աուդիտի, ֆինանսական ֆակուլտետների ՈւՀԱ թիմերը: Բեմում էին ինչպես նախորդ ՈւՀԱ մրցելույթներից հայտնի դարձած, ավագ կուրսերի ուսանողներ, այնպես էլ՝ նոր անուններ:
Առօրյա և ուսանողական կյանքում հանդիպող երևույթները ներկայացվեցին հետաքրքրաշարժ մանրապատումներով, երաժշտական կատարումներով համեմված հումորային համարներով:
Տեղեկացնենք, որ վաղը ժամը 14.00-ին կմեկնարկեն մյուս երեք՝ մարքեթինգի, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետների ՈւՀԱ թիմերի մրցութային ելույթները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին