Կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի այս տարվա առաջին նիստը

Դիտումների քանակ՝ 2037

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտական խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի 2018թ. առաջին նիստը: Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը զեկուցեց օրակարգային առաջին  հարցը, որը վերաբերում էր գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և զարգացման ծրագրերի 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածն ընդգրկող տարեկան հաշվետվություններին: «Հանրային կառավարման արդյունավետության բարձրացման գերակայությունները Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի հաշվետվությունը ներկայացրեց ծրագրի ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր Յու. Մ. Սուվարյանը, իսկ «ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը և հեռանկարները» ծրագրի (գիտական ղեկավար՝ տ.գ.թ., պրոֆեսոր Ի.Տ. Տիգրանյան) մասին հաշվետվությունը ներկայացրեց հետազոտական խմբի անդամ, դոցենտ Հայկազ Հովհաննիսյանը:

Օրակարգային երկրորդը հարցը, պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի զեկուցմամբ,  «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2016» շրջանակներում իրականացվող գիտական թեմաների 19.12.2016-18.12.2017թթ ժամանակահատվածն ընդգրկող ընթացիկ (տարեկան) հաշվետվությունների մասին էր: Տ.գ.դ., դոցենտ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց «Վարչատարածքային բարեփոխումների ազդեցությունը ՀՀ տեղական ինքնակառավարման արդյունավետության վրա», տ.գ. թ. Աղասի Թավադյանը՝ «Դրամավարկային քաղաքականության ազդեցության գնահատումը ՀՀ տնտեսության մրցունակության վրա» գիտական թեմաների շուրջ կատարված աշխատանքների հաշվետվությունները: Վերանշյալ հետազոտական ծրագրերի շուրջ զեկուցողները մանրամասն ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները, հետազոտական արդյունքները, հետագա անելիքները: Գիտական խորհուրդը հաստատեց հաշվետվությունները:

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց գիտական խորհրդի 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանը, որը հաստատվեց: Այնուհետև գիտական խորհուրդը քննարկեց և հաստատեց գիտական ղեկավարներ և ատենախոսությունների թեմաներ, հրատարակության երաշխավորեց կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչ, տ.գ.թ. Միքայել Մարդումյանի «Բիզնես ձախողումների հետազոտության մեթոդաբանական հիմնախնդիրներ» մենագրությունը: Գիտական խորհուրդը ի գիտություն ընդունեց նաև Ուսանողական խորհրդի 2017թ. ֆինանսական հաշվետվությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին