2016 թ. ՀՊՏՀ լավագույն մարզիկները

Դիտումների քանակ՝ 2323

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնը, ամփոփելով 2016 թվականին ՀՊՏՀ մարզիկ-մարզուհիների գրանցած բարձր ցուցանիշները միջազգային և հանրապետական առաջնություններում, բուհական, միջբուհական տարբեր մրցաշարերում, հրապարակել է ՀՊՏՀ 10 լավագույն ուսանող մարզիկների անունները:

Եվ այսպես, լավագույններ են ճանաչվել.

Տեր-Բալյան Վահան  (բազկամարտ)

Բուլղարիայում կայացած աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ՌԴ սպորտի վարպետ, ֆինանսական ֆակուլտետ, 2-րդ կուրս

Մամիկոնյան Վլադիմիր (լող)

ՀՀ առաջնությունների հաղթող և մրցանակակիր, միջազգային մրցաշարերի մասնակից, ՀՀ սպորտի վարպետ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, հեռակա 4-րդ կուրս

Միրզոյան Ալլա (բասկետբոլ) - ՀՀ ուսանողական գավաթի առաջնության մրցանակակիր, տնտեսության կարգավորման ու միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, 3-րդ կուրս

Մկրտչյան Էդուարդ (շախմատ)

ՀՀ ուսանողական մարզական խաղերի մրցանակակիր, Համահայկական խաղերի չեմպիոն, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, 3-րդ կուրս

Աբրահամյան Հարություն (ձյուդո)

ՀՀ ուսանողական մարզական խաղերի հաղթող, կառավարման ֆակուլտետ, 4-րդ կուրս

Աղասյան Լևոն (եռացատկ)

ՀՀ կրկնակի ռեկորդակիր, 2016 թ. Օլիմպիական խաղերի մասնակից, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, 2-րդ կուրս

Մելքոնյան Արամ (վոլեյբոլ)

ՀՀ բարձրագույն լիգայի առաջնության հաղթող, սպորտի վարպետ, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրատուրա 2-րդ կուրս

Դոքմանյան Հակոբ (ֆուտզալ)

ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն, ՀՀ ուսանողական մարզական խաղերի բազմակի հաղթող, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրատուրա 1-ին կուրս

Սանդրոսյան Ասյա (բասկետբոլ)

ՀՀ ուսանողական գավաթի առաջնության մրցանակակիր, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, 2-րդ կուրս

Հովհաննիսյան Նարե (վոլեյբոլ)

Միջազգային մրցաշարերի հաղթող և մասնակից, ՀՀ առաջնությունների բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, մագիստրատուրա 1-ին կուրս: ՀՊՏՀ

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին