Երևանի քաղաքապետի շնորհակալագիր՝ ՀՊՏՀ ուսանողին

Դիտումների քանակ՝ 1612

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի առիթով հյուրընկալել և պարգևատրել է տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Առանձնակի կարևորելով երիտասարդության ներուժը պետության ու քաղաքամայր Երևանի զարգացման գործում` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաներին շնորհավորել է երիտասարդական տոների առիթով և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է երիտասարդության կողքին լինել:

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը, մի խումբ երիտասարդների շարքում,  Երևան քաղաքում երիտասարդության հարցերում ունեցած ներդրման և ակտիվ գործունեություն ծավալելու համար արժանացել է Երևանի քաղաքապետի  շնորհակալագրի:

Շնորհավորում և նորանոր ձեռքբերումներ ենք մաղթում Գրիշա Ամիրխանյանին:

Լուսանկարները՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին