Ամփոփվեցին ՀՊՏՀ 26-րդ գիտաժողովի արդյունքները
«Գործարար միջավայրի բարելավման և միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» ՀՊՏՀ 26-րդ գիտաժողովն այսօր ամփոփեց արդյունքները:
«Կառավարում, կրթության կառավարում և մարդկային ռեսուրսների տնտեսագիտություն» (համակարգող՝ կառավարման ամբիոնի վարիչ, ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր Յու. Սուվարյան), «Ֆինանսներ և հաշվապահական հաշվառում» (համակարգող՝ ֆինանսների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Ա. Սալնազարյան), «Մակրոէկոնոմիկա և միջազգային տնտեսական հարաբերություններ» (համակարգող՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Ա. Գրիգորյան) և «Լեզվաբանություն, արտակարգ իրավիճակներ և քաղպաշտպանություն» (համակարգող՝ լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սուսաննա Չալաբյան) բաժանմունքների ղեկավարները ներկայացրեցին բաժանմունքներում իրականացված աշխատանքը, խոսեցին ներկայացված զեկուցումների թվի մասին, առանձնակի գոհունակությամբ շեշտադրեցին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ներկայացուցիչների մասնակցությունը: Միևնույն ժամանակ բաժանմունքի ղեկավարները, նաև ամփոփիչ նիստին ներկա պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները անդրադարձան գիտաժողովի կազմակերպական խնդիրներին՝ հանդես բերելով հետագա աշխատանքների կազմակերպումն ավելի լավ իրագործելու առաջարկներ, որոնք կխթանեն գիտնականների ակտիվ մասնակցությունը:
ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ամփոփելով արդյունքները, ընդգծեց, որ հաջորդ գիտաժողովների կազմակերպման ժամանակ հաշվի կառնվեն հնչած առաջարկները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին