ՀՊՏՀ 26-րդ գիտաժողովի աշխատանքները շարունակվում են 4 բաժանմունքներում

Դիտումների քանակ՝ 1648

«Գործարար միջավայրի բարելավման և միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» գիտաժողովի լիագումար նիստից հետո աշխատանքները շարունակվեցին 4 բաժանմունքներում:

«Կառավարում, կրթության կառավարում և մարդկային ռեսուրսների տնտե­սագիտություն», «Ֆինանսներ և հաշվապահական հաշվառում», «Մակրոէկոնոմիկա և միջազգային տնտեսական հարաբերություններ», «Լեզվաբանություն, արտակարգ իրավիճակներ և քաղպաշտպանություն» բաժանմունքների աշխատանքները համակարգում են համապատասխանաբար կառավարման ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադե­միկոս, տ.գ.դ. պրոֆեսոր Յուրի Սուվարյանը, ֆինանս­ների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյանը, լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սուսաննա Չալաբյանը:

Բաժանմունքներում ներկայացվում են տնտեսական արդիական թեմաներով զեկուցումներ, ծավալվում են քննարկումներ ու  բանավեճեր:

Բաժանմունքների աշխատանքները կամփոփվեն նոյեմբերի 18-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին