ՀՊՏՀ-ն մասնակցել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին

Դիտումների քանակ՝ 1401

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակիցներն այսօր միացել են Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին: Համալսարանի բակի և հարակից տարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքները, որոնք կազմակերպել էին համալսարանի վարչատնտեսական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումները, համախմբել էին ոչ միայն բուհի աշխատակիցներին, այլև ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին