Հեռակա կրթաձևում դասերը մեկնարկում են. դասացուցակներ

Դիտումների քանակ՝ 1497

Նոյեմբերի 14-ին մեկնարկում են ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ և հեռակա մագիստրատուրայի 1-ին կուրսերի 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքները: Դասերը կկազմակերպվեն 2-րդ հերթում (ժամը 14.00-ից սկսած) և կտևեն 4 շաբաթ: Դասացուցակներին, որոնք տրամադրել են ֆակուլտետների դեկանները,  ծանոթացեք ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝  նշված հղումով՝ asue.am/am/ֆակուլտետներ/դասացուցակ-93 :

ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների և քննաշրջանի ամբողջական  ժամանակացույցին ծանոթացեք հետևյալ հղումով՝  media.asue.am/upload/rectorat/herakai_jamanakacuyc_2016-2017.pdf :

Սիրելի ուսանողներ, լրացուցիչ հարցերի և պարզաբանումների դեպքում դիմեք դեկանատներ:

Հաջող ուսումնառություն ենք մաղթում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին