Հնդկաստանում ընթանում է FICCI բարձրագույն կրթության ֆորումը. ՀՊՏՀ-ն ներկայացնում է ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը
Այս օրերին Հնդկաստանի Հանրապետությունում ընթանում է FICCI բարձրագույն կրթության ֆորումը, որին մասնակցում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արթուր Ղազարյանը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մհեր Բաբաջանյանը:
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից, նոյեմբերի 10-ին մեկնարկած ֆորումի շրջանակներում քննարկվելու են բարձրագույն կրթությանն առնչվող խնդիրներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև նախատեսվում են այցեր Հնդկաստանի Մունջալ և Շիվ Նադալ համալսարաններ՝ տեղում ծանոթանալու համալսարանների ենթակառուցվածքներին, միջազգայնացման փորձին և քննարկելու հնարավոր համագործակցության հարցեր: Պատվիրակության անդամները հանդիպել են նաև Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, մասնավորապես՝ նրանց ընդունել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Արմեն Մարտիրոսյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին