ՀՊՏՀ ուսանողը պարգևատրվել է ԱԺ նախագահի շնորհակալագրով

Դիտումների քանակ՝ 1461

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր Երիտասարդության համաշխարհային  և Ուսանողների միջազգային օրերի առիթով քաղաքական և հասարակական կյանքում ակտիվ գործունեություն ծավալելու համար պարգևատրել է մի խումբ երիտասարդների: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Երկու տասնյակից ավելի երիտասարդներ պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, ՀՀ ԱԺ պատվոգրով ու շնորհակալագրով:

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահի տեղակալ, բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Հովհաննես Հարությունյանը պարգևատրվել է ԱԺ նախագահի շնորհակալագրով:

Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով է երիտասարդներին, կարևորել  նրանց դերը մեր երկրի զարգացման ու հզորացման գործում: Գալուստ Սահակյանը երիտասարդներին մաղթել է մասնագիտական հաջողություններ և  նորանոր ձեռքբերումներ:

Տոների առիթով կրկին շնորհավորում ենք երիտասարդներին և ուսանողներին:

Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

ՀՊՏՀ Լրատվության և հասաակայնության հետ կապերի բաժի