Համերգային ծրագրով ՀՊՏՀ-ում մեկնարկեցին Երիտասարդության և Ուսանողության տոներին նվիրված միջոցառումները

Դիտումների քանակ՝ 1496

Մեր համալսարանի մեծ դահլիճում այսօր տրամադրությունը տոնական էր. Ուսանողության և Երիտասարդության տոների առիթով համերգային ծրագրով մեր բուհում էին երգիչ Նարեկը  («Մեծ Հայք» խումբ), երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, DJ Beatman-ը: Համերգը կազմակերպել էր ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը: Այսպիսով մեր համալսարանում մեկնարկեցին երիտասարդական  տոներին նվիրված միջոցառումները:

Հետաքրքրական է, որ Նարեկն ու Աստղիկ Սաֆարյանը ՀՊՏՀ շրջանավարտներ են. այսօր՝ տարիներ անց,  նրանք դա հպարտությամբ նշեցին՝ համոզմունք հայտնելով, որ Տնտեսագիտականն ամենալավ բուհն է, որն իրենց համար միշտ հարազատ է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը, նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին