4 բաժանմունք, նոր ամսագիր՝ երիտասարդ գիտնականների համար. մանրամասներ ՀՊՏՀ 26-րդ գիտաժողովի մասին

Դիտումների քանակ՝ 1878

ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնի  պետ Խորեն Մխիթարյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին  ներկայացրել է մանրամասներ՝ 2016թ. նոյեմբերի 15-18-ը կայանալիք ՀՊՏՀ 26-րդ՝ «Գործարար միջավայրի բարելավման և միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտաժողովի մասին: Գիտաժողովին արդեն իսկ ներկայացվել են ավելի քան 90 հոդված, որոնք քննարկվելու են 4 ներքոհիշյալ բաժանմունքներում՝

1. Կառավարում, կրթության կառավարում և մարդկային ռեսուրսների տնտե­սագիտություն /համակարգող՝ Յու. Սուվարյան՝ ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադե­միկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր/:

2. Ֆինանսներ և հաշվապահական հաշվառում /համակարգող՝ Ա. Սալնազարյան՝ ՀՊՏՀ ֆինանս­ների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր/:

3. Մակրոէկոնոմիկա և միջազգային տնտեսական հարաբերություններ /համակարգող՝ Ա. Գրիգորյան, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ/:

4. Լեզվաբանություն, արտակարգ իրավիճակներ և քաղպաշտպանություն /համակարգող՝ Ս. Չալաբյան, ՀՊՏՀ լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ/:

Ինչպես տեղեկացնում է ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, այս տարի գիտաժողովի անցկացման շրջանակներում բոլոր ներկա­յացված հոդվածները գրախոսվելու են և տպագրվելու են միայն գիտաժողովի խմբագ­րական խորհրդի կողմից երաշխավորված հոդվածները:

Բացի այդ, համալսարանի երիտասարդ գիտական ներուժի խթանման նպատակով նախատեսվում է բացել նոր գիտական ամսագիր՝  «Երիտասարդ գիտնա­կան», որում իրենց ակտիվ մասնակցությունը կարող են բերել համալ­սարանի ասպիրանտները, հայցորդները և երիտասարդ գիտնականները: Վերջիննե­րիս կողմից գիտաժողովին ներկայացված և խմբագրական խորհրդի կողմից երաշխավորված լավագույն հոդվածները կզետեղվեն նոր գիտական ամսագրի անդրանիկ համարում, իսկ «Երիտասարդ գիտնա­կան» ամսագիրը կներկայացվի ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողով՝ ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտա­կան հրատարակությունների ցուցակում ընդգրկելու նպատակով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին