ՀՊՏՀ ուսանողները՝ «Ինգո Արմենիա» ընկերության վարպետաց դասերի մասնակից
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բազմաթիվ ուսանողներ հոկտեմբերի 26-ին մասնակցել են մեր բուհում «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության կազմակերպած անվճար վարպետաց դասընթացներին՝ նախատեսված ընկերության 150-ից ավելի գործակալների և աշխատակիցների համար: Ռուսաստանից հատուկ հրավիրված սպասարկման և վաճառքի խորհրդատու՝ Աննա Պետրիչենկոն, ներկայացրել է ակտիվ վաճառքների հիմունքները և գործիքները:
Այս մասին հայտնում են ընկերությունից և շեշտում՝ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն կարևորում է
որակյալ աշխատուժի առկայությունը և պատրաստ է ջանք ու եռանդ ներդնել իր աշխատակիցների և գործակալների զարգացման համար:
Հիշեցնենք, որ մեր համալսարանը և նշված ապահովագրական ընկերությունը կնքել են համագործակցության պայմանագիր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին