Նոր ուսանողի ուղեցույց՝ առաջին կուրսեցիների համար

Դիտումների քանակ՝ 1745

Լույս է տեսել 2016թ. Ուսանողի ուղեցույցը՝ նախատեսված առկա բակալավրիատի ուսանողների համար:

Ուղեցույցն սկսվում է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի ողջույնի խոսքով, այնուհետև ներկայացվում են ուսանողի իրավունքներն ու պարտականությունները, ուսումնական գործընթացի կազմակերպման հիմնադրույթները, գիտելիքի գնահատման սկզբունքները:

Ինչպես տեղեկացնում է ՀՊՏՀ ուսումնական  բաժնի պետ Աղավնի Հակոբյանը՝ ուղեցույցի տպագիր տարբերակն առաջիկա օրերին կտրամադրվի առաջին կուրսեցիներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին