ՀՊՏՀ հեռակա բակալավրիատ է ընդունվել 235 դիմորդ. հրապարակում ենք ցուցակները
24.10.2016
Դիտումների քանակ՝ 2278
Հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2016-2017 ուսումնական տարում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան է ընդունվել 235 դիմորդ:
Ընդունվածների ցուցակները, որը մեզ է տրամադրել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը, ներկայացնում ենք բուհի պաշտոնական կայքում. կարող եք ծանոթանալ այստեղ:
Տեղեկացնենք, որ հեռակա բակալավրիատի առաջին կուրսեցիների 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն երեք շաբաթից՝ նոյեմբերի 14-ին:
Ի գիտություն ընդունվածների՝ ուսման վարձավճարները պետք է վճարել մինչև նոյեմբերի 5-ը:
Շնորհավորում ենք ՀՊՏՀ ընդունվածներին և մաղթում հաջող ուսումնառություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին