ՀՊՏՀ-ն հայտարարում է 2016-2017 ուսումնական տարում հայցորդ ձևակերպվելու գործընթացի մեկնարկը

Դիտումների քանակ՝ 2864

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2016-2017 ուսումնական տարում  հայցորդ ձևակերպվելու գործընթացի  մեկնարկը: Գիտության և ասպիրանտուրայի բաժնից ներկայացնում են  հայցորդ ձևակերպվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

1.Դիմում  ռեկտորի անունով:

2.Մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի և դրա հավելվածի պատճեները (օտարերկրյա պետություններում  բարձրագույն կրթության  ստացածների համար՝փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին) :

3.Հրատարակված գիտական աշխատությունների ցուցակը կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ :

4.Ինքնակենսագրություն և երեք լուսանկար  3x4 չափի :

5.Քաղվածք աշխատանքային գրքույկից  (եթե դիմողն աշխատում է) :

Հայցորդության տևողության ժամկետը սահմանված է մինչև  5 տարի:

Համալսարանում հայցորդ ձևակերպվելու  ժամկետներն են՝ 2016 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 20-ը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին