Վահան Տեր-Բալյանը՝ բազկամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Վահան Տեր-Բալյանը օրերս Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունում (21 տարեկանների շաքում) դարձել է արծաթե մեդալակիր:
Շուրջ հինգ տարի բազկամարտով զբաղվող մեր մարզիկը տարեցտարի ավելի լուրջ հաջողությունների է հասնում միջազգային ասպարեզում: Նախորդ մարզական սխրանքը Վահանը գրանցել է 2016 թվականի մայիսին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությանը՝ դառնալով չեմպիոն՝ ոսկե մեդալակիր:
Վահանը Հայաստանի բազկամարտի երիտասարդական ասոցիացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանի սանն է, մարզվում է «Կոնան» մարզասրահում:
Շնորհավորում ենք մեր ուսանողին, մաղթում մշտապես բարելավել իր մազավիճակը և գրանցել նորանոր հաղթանակներ:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին