ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը՝ Բարձրագույն խմբի առաջնությունում

Դիտումների քանակ՝ 1603

Մեկնարկել է ՀՀ ֆուտզալի 2016-2017թթ. բարձրագույն խմբի առաջնությունը, որին, 8 թիմերի շարքում  մասնակցում է գործող չեմպիոն ՀՊՏՀ ֆուտզալի թիմը: Առաջնության շրջանակում կայացել է 2 տուր՝ հոկտեմբերի 1-ին և 8-ին: Առաջին հանդիպումը «Արմենիա թրավել» թիմի հետ էր, ՀՊՏՀ  հավաքականը 3:3 հաշվով ոչ-ոքի է գրանցել, երկրորդ խաղում 11:3 խոշոր հաշվով հաղթանակ է արձանագրել «Ալավերդի» թիմի նկատմամբ: Այս մասին տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը և հավելեց, որ այս առաջնությանը ՀՊՏՀ թիմը մասնակցում է նոր կազմով:

«Ֆուտզալի կրկնակի չեմպիոն ՀՊՏՀ թիմը համալրվել է նոր խաղացողներով: Թիմի նախկին անդամները ստացել են հրավերներ և  արդեն հանդես են գալիս այլ ակումբներում, երկուսը՝ արտերկրում: Սա վկայում է այն մասին, որ մեր համալսարանը ֆուտզալիստներ  պատրաստելու լավ փորձ ունի, ՀՊՏՀ ֆուտզալիստները պահանջարկ ունեն: Հատկանշական է, որ այսօր ՀՊՏՀ-ում իր գործունեությունը կսկսի ֆուտզալի մանկապատանեկան խմբակը»,-ասաց Հովհաննես Գաբրիելյանը:

ՀՀ ֆուտզալի 2016-2017թթ. բարձրագույն խմբի առաջնությունն ամփոփվելու է գալիք տարվա գարնանը: Մեր թիմին մաղթում ենք գոլառատ խաղեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին