«Խելացի պատեր»՝ ՀՊՏՀ մասնաշենքերում. նոր նախագիծ

Դիտումների քանակ՝ 1431

ՀՊՏՀ-ում տրվել է նոր նախագծի մեկնարկ՝ «Խելացի պատեր» խորագրով: Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի մասնաշենքն արդեն ունի «Խելացի պատ», որը ՀՊՏՀ բակում տեղադրված QR գրադարանի համանմանությամբ աշխատող սարք է և հնարավորություն է ընձեռում բջջային հեռախոս ներբեռնել ցուցադրված հրատարակությունները: Այս ֆակուլտետի «Խելացի պատը» ցուցադրում է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հրատարակությունները:

Ուսումնական բաժնի փորձառության և մարքեթինգի հարցերով առաջատար մասնագետ Գրիշա Ամիրխանյանը  մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ  նախագծի  նպատակն է  ուսանողներին անհրաժեշտ գրականությամբ ապահովելը՝  մասնագիտական գրքերը դարձնելով առավել հասանելի: Նախատեսվում է նման բաներներ տեղադրել նաև համալսարանի մյուս մասնաշենքերում:

Հիշեցնենք, որ մեր համալսարանի բակում ամիսներ առաջ  գործարկվեց QR գրադարանը, որը եզակի է և հնարավորություն է ընձեռում  մեր գրադարանի ամենապահանջված գրքերը ներբեռնել հեռախոս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին