ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը կհանդիպի առաջին կուրսեցիների հետ

Դիտումների քանակ՝ 1368

Սիրելի առաջին կուրսեցիներ, վաղը՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 14.00-ին, ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի կունենա համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հանդիպումը համալսարանի առաջին կուրսի ուսանողների հետ:

Հիշեցնենք, որ առաջին կուրսեցիների հետ հանդիպման նման ձևաչափը ավանդույթ է դարձել և հնարավորություն է ընձեռում մեր համալսարան առաջին անգամ ոտք դրած ուսանողներին իրենց հարցերն անձամբ հղելու բուհի ղեկավարին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին