ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրա է ընդունվել 288 դիմորդ. ընդունվածների ցուցակները
ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրայի մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են և ցուցակներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մեր համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանի տեղեկացմամբ՝ 302 դիմորդից հեռակա մագիստրատուրայի շեմային հարցազրույցը հաղթահարել է 288 հոգի: «Աշխատանքի շուկայում պահանջարկ ունեցող հիմնական մասնագիտությունների գծով ձևավորվել են խմբեր: Հատկանշական է, որ դիմորդների մեծ մասը մասնագիտական ոլորտում է աշխատում և դիմել է ՀՊՏՀ` մասնագիտական գիտելիքները խորացնելու»,- ասաց պատասխանատու քարտուղարը և հավելեց, որ դասերը հեռակա մագիստրատուրայի 1-ին կուրսում մեկնարկելու են նոյեմբերի 14-ին, և ընդունվածները պետք է ուսման վարձը վճարեն մինչև նոյեմբերի 5-ը: Ընդունող հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը, այժմ ընթացքի մեջ են հեռակա բակալավրիատի ընդունելության քննությունները:
Հիշեցնենք՝ ՀՊՏՀ պաշտոնական (asue.am) կայքի «Ընդունելություն» բաժնի «Մագիստրատուրա» և «Դիմորդ - 2016» խորագրերի ներքո ներկայացնում ենք 2016-2017 ուսումնական տարվա համար ՀՊՏՀ հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության մրցույթի արդյունքները, որոնք տրամադրել է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին