Այսօր գրադարանավարի տոնն է

Դիտումների քանակ՝ 1764

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ՝ 2004 թվականից Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադարանավարի օր:

Օրվա խորհուրդն այսօր համախմբել էր մեր համալսարանի գրադարանի աշխատակիցներին, որոնք աշխատանքային օրն սկսել էին տոնական տրամադրությամբ:

Գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, շնորհավորելով աշխատակիցներին, ընդգծեց գրադարանավարի մասնագիտության կարևորությունը գրքի դերի արժևորման, գրքասիրության և ընթերցասիրության զարգացման ու պահպանման գործում:

Տոնը պատեհ առիթ է նշելու, որ մեր համալսարանի  գրադարանն արդիականացման փուլում է. էլեկտրոնային գրադարան, առցանց պատվեր, նոր համալրումների թարմացվող  ցանկ և այլն: Այս ամենն ընդլայնում է ՀՊՏՀ գրադարանից օգտվելու հնարավորությունները և օժանդակում ուսումնական գործընթացի կազմակերպմանը: Այդուհանդերձ, գրադարանավարի մասնագիտությունը, որպես տպագիր գրքի հետ հոգևոր հաղորդակցության միջնորդի, շարունակում է մնալ արդիական և անչափ կարևոր:

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի գործընկերներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին