Վոլոդյա Մանասյանի հոդվածը՝ «Էկոնոմիստ» ամսագրում
26.09.2016
Դիտումների քանակ՝ 1365
ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Վոլոդյա Մանասյանի հոդվածը լույս է տեսել «Էկոնոմիստ» («Экономист») ամենամսյա գիտագործնական ամսագրի 2016 թվականի թիվ 7 համարում: Մեր գործընկերը նշված ամսագրի «ԱՊՀ տնտեսությունը» խորագրի ներքո հանդես է եկել «Ներոլորտային մասնագիտացումը և թռչնաբուծության տնտեսական արդյունավետության բարձրացման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» հոդվածով, որում հանգամանորեն անդրադարձել է ոլորտի հիմնախնդիրներին և ընդլայնման ու զարգացման հեռանկարներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին