ՀՊՏՀ-ում վերապատրաստվում է քաղծառայողների այս տարվա վերջին խումբը

Դիտումների քանակ՝ 1403

Մեր համալսարանում այսօր առավոտյան մեկնարկեցին գլխավոր և առաջատար պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղծառայողների վերապատրաստման դասընթացները. «Շրջակա միջավայրի և բնառեսուրսային պոտենցիալի ռացիոնալ օգտագործում և կառավարում» խորագրով տասնօրյա վերապատրաստում կանցնի ավելի քան 3 տասնյակ քաղծառայող:

Դասընթացների մեկնարկի առիթով քաղծառայողներին ողջունեց և հաջողություն մաղթեց ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր  Սուրեն  Գևորգյանը: Նա ուրախությամբ ընդգծեց, որ ՀՊՏՀ շրջանավարտներից շատերն այսօր պաշտոններ են զբաղեցնում բնապահպանության նախարարությունում:

Ուսումնական մասի առաջատար մասնագետ Սեդա Մանուկյանը ներկայացրեց կազմակերպական մի շարք հարցեր:

Վերոնշյալ ծրագրով դասընթացների  շրջանակում ներառված են մի շարք թեմաներ, որոնց թվում, օրինակ, ժամանակակից շրջակա միջավայրը ձևավորող հիմնական էկոլոգիական գործոնները և դրանց վերարտադրության ապահովման սոցիալ-տնտեսական առաջնայնությունները, շրջակա միջավայրի որակի կառավարման հիմնական մեթոդական մոտեցումներ, բնառեսուրսային պոտենցիալի գնահատում և կապիտալ ներդրումների օրինաչափություններ թեմաները:

Նշենք, որ սրանով կամփոփվեն ՀՊՏՀ-ում  քաղծառայողների վերապատրաստման 2016թ. դասընթացները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին