Անհատական շնորհանդեսներ՝ ՀՊՏՀ օտարերկրացի ուսանողների կողմից

Դիտումների քանակ՝ 1536

Երեկ կայացել է ՀՊՏՀ արտասահմանցի մագիստրանտների 2-րդ կուրսի առաջին կիսամյակի ուսումնական պլանով նախատեսված «Միջազգային ֆինանսական շուկաներ» դասընթացի  քննությունը՝ անհատական շնորհանդեսների տեսքով:

Ինչպես մեզ տեղեկացրեց դասընթացը դասավանդող դասախոս, ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնի վարիչ Խորեն Մխիթարյանը, արդեն իսկ ավանդույթ է դարձել արտասահմանցի մագիստրանտների քննությունների կազմակերպումը անհատական կամ խմբային շնորհանդեսների տեսքով, ինչը ուսանողին հնարավորություն է տալիս դրսևորել ստեղծագործական մոտեցում և զարգացնում է նրանց վերլուծական ունակու­թյունները: Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Հայյան Ալդելան ներկայաց­րել է  «FOREX շուկայի գործողության մեխանիզմը ժամանակակից պայմաններում» շնորհանդեսը: Այնուհետև հնդիկ մագիստրանտներ  Ռավինդրա Նելսոնը և Շոբհա Հոփինաթը հանդես են  եկել համապատասխանաբար «Ոսկու տարածաշրջանային և միջազգային շուկաների գործունեության առանձնահատկություն­ները» և «Ֆինանսական բուրգի կառուցակարգը և գործողության մեխանիզմը միջազգային ֆինանսական շուկաներում» զեկուցումներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին