Հավաստագրեր ստացան վերապատրաստված քաղծառայողները
Այսօր հավաստագրեր ստացան մեր համալսարանում «ՀՀ արտաքին տնտեսական կապերը և Եվրասիական միությունը» ծրագրով վերապատրաստված ՀՀ քաղծառայողները: Սեպտեմբերի 13-24-ը ՀՊՏՀ-ում վերապատրաստման դասընթացների են մասնակցել կրտսեր և առաջատար պաշտոններ զբաղեցնող ավելի քան երկու տասնյակ քաղաքացիական ծառայողներ:
Հավաստագրերը հանձնեցին քաղծառայողներին դասավանդած դասախոս, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ, Գրիգոր Նազարյանը և ուսումնական բաժնի առաջատար մասնագետ Սեդա Մանուկյանը:
Շնորհավորելով վերապատրաստված քաղծառայողներին՝ Գրիգոր Նազարյանը հույս հայտնեց, որ դասընթացները օգտակար են եղել և նոր գիտելիքներ են փոխանցել:
Նշենք, որ սեպտեմբերի 26-ին «Շրջակա միջավայրի և բնառեսուրսային պոտենցիալի ռացիոնալ օգտագործում և կառավարում» խորագրով կմեկնարկեն քաղծառայողների 2-րդ խմբի դասընթացները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին