Հայտնի են հրաձգության առաջնության հաղթողները

Դիտումների քանակ՝ 1086

ՀՊՏՀ-ում սեպտեմբերի 20-ին անցկացված հրաձգության միջբուհական առաջնությունում մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. 1-ին տեղում Մանկավարժական համալսարանի թիմն է՝ 77 միավորով, 76 միավորով 2-րդ հորիզոնականում է Տնտեսագիտական համալսարանը, իսկ 3-րդում՝ Երևանի պետական համալսարանն է՝ 73 միավորով:

Հաղթողներին պատվոգրերն ու մրցանակները հանձնել է ՀՊՏՀ պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ առաջնությունը նվիրված էր Համալսարանական սպորտի միջազգային օրվան: Կազմակերպիչներն էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան:

Շնորհավորում ենք հաղթողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին