Անկախության 25 տարի. առաջընթացի և լավատեսության ճանապարհ
25 տարի առաջ հայ ժողովրդի հավաքական կամքը վճռեց նրա զարգացման ու առաջընթացի նորօրյա ճանապարհը: Հայ ժողովրդի պետականաշինության ձգտումը և իր պապենական հինավուրց հողի վրա ազատ ու անկախ ապրելու մղումը վավերացվեց համաժողովրդական հանրաքվեով:
Դա մի ժամանակաշրջան էր հայության կյանքում, երբ ազատագրական պայքարի բովում թրծվում էր նրա մարտունակ ոգին, երբ ավերիչ երկրաշարժից հետո վերակառուցվում էր երկիրը և վերացվում էին աղետալի հետևանքները, երբ դրվում էին բանակշինության հիմքերը:
Հայոց անկախ պետականությունը քսաներորդ դարավերջին վերահաստատեց հայ ժողովրդի սրբազան կամքն ու հավատը, իր երկիրն անառիկ պահելու, կառուցելու, շենացնելու և աշխարհի քաղաքակիրթ պետությունների շարքում ինքանահաստատ և վստահ քայլելու որոշումը:
25 տարին դեռ սկիզբն է, և մենք լուսավոր ու անսպառ լավատեսությամբ ենք նայում մեր ինքնիշխան պետության գալիքին:
Շնորհավոր 25-ամյա Անկախության տոնը:
Հ.Գ. Լուսանկարը՝ համացանցից:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին