Մեկնարկեց հրաձգության միջհամալսարանական առաջնությունը
ՀՊՏՀ հրաձգարանում այսօր մեկնարկեց Համալսարանական սպորտի միջազգային օրվան նվիրված հրաձգության առաջնությունը, որը կազմակերպել են ՀՊՏՀ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան:
Առաջնությանը մասնակցում են Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Երևանի պետական լեզվահասարակագիտական, Երևանի պետական բժշկական, Հայկական պետական մանկավարժական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Հայաստանի ամերիկյան համալսարանները, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտները:
Առաջնության գլխավոր մրցավարն է Հրաձգության հանրապետական մարզադպրոցի փոխտնօրեն Գագիկ Զոհրաբյանը, մրցավարներն են մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոսներ Հակոբ Կյոկչյանը և Արման Գուլյանը:
Առաջնության արդյունքները կներկայացնենք առաջիկայում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին