Միավորելով երազանքներն ու գաղափարները. ինտերակտիվ խաղ՝ “Storytelling”

Դիտումների քանակ՝ 1551

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր ուսանողները համախմբվել էին “Storytelling” ինտերակտիվ խաղի շուրջը: Ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ոսկերչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համալսարանում խաղն առաջին անգամ է կազմակերպվում: Խաղավարներ, ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհիներ Նաիրա Կիրակոսյանը և Հերմինե Ֆանյանը ներկայացրեցին խաղի կանոնները, ապա ուսանողները միավորվեցին՝ ըստ նախօրոք ստացած  խաղաթղթի գույնի:

Յուրաքանչյուր խումբ պետք է ներկայացներ, թե «ինչ կաներ, եթե ունենար 600 հազար դրամ»: Առաջադրված էր՝ նշել գաղափարներ, ապա դրանք կյանքի կոչելու ուղիներ,  հնարավոր խոչընդոտներ  և այլն:

Խմբերը միավորեցին իրենց մտքերն ու նպատակները, ապա ներկայացրին լսարանին: Խաղը միտված էր զարգացնելու ուսանողների՝ թիմում աշխատելու հմտությունները և  հնարավորություն ընձեռելու նրանց՝ բարձրաձայնելու իրենց երազանքների, գաղափարների մասին, որոնք կարող են իրականություն դառնալ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին