Հայրենիքն ու ընտանիքը սկսվում են սահմանից. «Արմենպրեսը» զրուցել է ՀՊՏՀ ուսանող-զինվորի հետ
Մեր համալսարանի ուսանողներով հպարտանալու հերթական առիթն ունենք: Ապրիլյան քառօրյա պատերազմի դասերի շուրջ «Արմենպրես» հայկական լրատվական գործակալությունը զրուցել է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Վլադիմիր Վարդանյանի հետ: Նա այս տարվա հունվարից ծառայում է ՀՀ զինված ուժերում:
Նշենք նաև, որ մեր այս ուսանողը բուհի մեկ այլ զինվոր-ուսանողի՝ Կորյուն Մուրադյանի հետ, սեպտեմբերի 10-ին մասնակցում էր ՀՊՏՀ-ում քառօրյա պատերազմի հերոսների անվան լսարանի բացմանը և Սեյրան Օհանյանի հետ կայացած հանդիպմանը:
Շնորհակալություն ենք հայտնում լրատվական գործակալության մեր գործընկերներին և առաջարկում հրապարակմանը ծանոթանալ հետևյալ հղումով՝ armenpress.am/arm/news/860104/aprilyan-paterazmy-mets-hetq-e-toxel-bolori-vra-zintsarayox.html:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին