ՀՊՏՀ 26-րդ գիտաժողովը կանցկացվի նոյեմբերի 15-18-ը
ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից հայտնում են, որ 2016թ. նոյեմբերի 15-18-ը կանցկացվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների 26-րդ գիտաժողովը`«Գործարար միջավայրի բարելավման և միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով:
Գիտաժողովի շրջանակներում բաժանմունքների նիստերը կանցկացվեն ըստ հետևյալ ուղղությունների.
- Կառավարում
- Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում
- Մարդկային ռեսուրսների տնտեսագիտություն
- Տնտեսագիտության տեսություն
- Միջազգային տնտեսական հարաբերություններ
- Բնօգտագործման տնտեսագիտություն
- Մակրոէկոնոմիկա
- Ֆինանսներ և բանկային գործ
- Կրթության տնտեսագիտություն
- Մարքեթինգ
- Կոմերցիա, բիզնես և ապրանքագիտություն
- Ինֆորմատիկա և վիճակագրություն
- Հաշվապահական հաշվառում և աուդիտ
- Իրավագիտություն և քաղաքագիտություն
- Բարձրագույն մաթեմատիկա
- Էկոնոմետրիկա, մաթեմատիկական տնտեսագիտություն
- Փիլիսոփայություն, հայոց պատմություն և լեզվաբանություն:
Գիտաժողովին ներկայացվող հոդվածների համար սահմանված են հետևյալ պահանջները՝
նյութի ձևավորման պահանջները
- հոդվածի ծավալը` 5-8 էջ,
- հեղինակի մասին տվյալները /անուն, ազգանուն, հայրանուն, աշխատավայր, պաշտոն, գիտական աստիճան, կոչում/` հայերեն, ռուսերեն, անգլերեն,
- հոդվածի վերնագիրը, հիմնաբառերը / 5 բառից ոչ պակաս/ և ամփոփումները /50-60 բառ/` երեք լեզվով,
- էջի ձևաչափը` A4 (201 X 297 մմ),
- լուսանցքները` 2սմ բոլոր կողմերից,
- տառատեսակը` GHEA Grapalat,
- տառաչափը` 12,
- տողամեջը` 1,5,
- պարբերության խորությունը` 1սմ,
- վերնագիրը` գլխատառերով, 14 տառաչափով,
- գծանկարների և աղյուսակների տառաչափը` 10,
- գծանկարները նկարի տեսքով չներկայացնել,
- գծանկարի համարը և անվանումը` ներքևում, աղյուսակինը` վերևում,
- բանաձևերը` Equation,
- հղումները` տողատակում,
- հոդվածը ներկայացնել տպագիր և էլեկտրոնային տարբերակներով,
- էլեկտրոնային տարբերակի ֆայլի անվանումը պետք է ներառի գիտաժողովի ծածկագիրը /ԳՀ-26/ և հեղինակի ազգանունը. օրինակ` ԳՀ-26, Ավագյան:
Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է 2016 թվականի հոկտեմբերի 14-ը:
Գիտական և տեխնիկական պահանջներին չբավարարելու դեպքում հոդվածը չի տպագրվում և հեղինակին այդ մասին տեղեկացվում է 7 օրվա ընթացքում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժին` հեռ. 59-34-26, email: muradyangitutyun@mail.ru:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին