Մեկնարկել են քաղծառայողների վերապատրաստման դասընթացները

Դիտումների քանակ՝ 1481

«ՀՀ արտաքին տնտեսական կապերը և Եվրասիական միությունը» ծրագրով այսօր ՀՊՏՀ-ում  մեկնարկեցին  ՀՀ քաղծառայողների վերապատրաստման դասընթացները (աշնանային փուլ, 1-ին խումբ):

ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի պետ Աիդա Առուստամյանը և առաջատար մասնագետ Սեդա Մանուկյանը ողջունեցին քաղծառայողներին, պատասխանեցին դասընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերի:

Աիդա Առուստամյանի փոխանցմամբ՝  աշնանային փուլում կվերապատրաստվի  կրտսեր և առաջատար պաշտոններ զբաղեցնող քաղծառայողների 2 խումբ,  յուրաքանչյուրը՝  2 շաբաթ տևողությամբ: Դասավանդում են համապատասխան ոլորտների փորձառու մասնագետներ՝ ինչպես ՀՊՏՀ-ից, այնպես էլ՝ տարբեր գերատեսչություններից հրավիրված:

Տեղեկացնենք, որ քաղծառայողների 2-րդ խմբի դասընթացները կանցկացվեն «Շրջակա միջավայրի և բնառեսուրսային պոտենցիալի ռացիոնալ օգտագործում և կառավարում» խորագրով: Դրանով մեր բուհում կամփոփվեն  ՀՀ քաղծառայողների վերապատրաստման  2016թ.  դասընթացները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին