Մեկնարկում են հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսերի դասերը. դասացուցակներ

Դիտումների քանակ՝ 1320

ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրայի 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների և քննաշրջանի կազմակերպման ժամանակացույցի համաձայն՝ սեպտեմբերի 13-ին կմեկնարկեն հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսերի ուսումնական պարապմունքները, որոնք կտևեն 3 շաբաթ:

Դասերը կկազմակերպվեն 2-րդ հերթում՝ ժամը 14.00-ից սկսած:

ՀՊՏՀ պաշտոնական կայքում ներկայացնում ենք  հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսերի դասացուցակները. դրանց ծանոթացեք հետևյալ հղումով՝   asue.am/am/էջեր-220//հեռակա-մագիստրատուրա-1535 :

ՀՊՏՀ հեռակա բակալավրատի և հեռակա մագիստրատուրայի 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների և քննաշրջանի ժամանակացույցին ծանոթացեք նշված հղումով՝ media.asue.am/upload/rectorat/herakai_jamanakacuyc_2016-2017.pdf :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին