Դասախոսություն՝ գլխավոր ֆինանսական տնօրենի բանախոսությամբ

Դիտումների քանակ՝ 1808

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր մեր համալսարանում  «Ֆինանսները՝ ոչ ֆինանսիստների համար» խորագրով դասախոսություն ներկայացրեց «Galaxy Concern» ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Մինաս Սահակյանը: Դասախոսությունը հետաքրքրել էր տարբեր ֆակուլտետների  մի քանի տասնյակ ուսանողների: Բանախոսն անդրադարձավ ֆինանսների ճշգրիտ կառավարման հմտություններին,  ֆինանսական պլանավորման, կապիտալ ներդրումների, բիզնեսի ֆինանսավորման, կառավարչական հաշվառման հիմնական խնդիրներին: Աշխատաշուկայում մրցունակ կադր դառնալու համար Մինաս Սահակյանը կարևորեց  ինքնակրթության դերը: Նա կոչ արեց ուսանողներին չընկճվել անհաջողություններից և նշեց, որ հաղթանակը ծնվում է անհաջողությունը վերլուծելիս:

Մեզ հետ զրույցում ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Զեփյուռ Ալեքսանյանը նշեց, որ նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ՝ ուսանողական խորհուրդը սկսել է ուսանողների մասնագիտական գիտելիքները լրացնող սեմինարների կազմակերպումը: Նշենք, որ սեմինարներին հրավիրվում են համապատասխան ոլորտի փորձառու մասնագետներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին