ՀՊՏՀ դոցենտ Վարդան Աթոյանի հոդվածը լույս է տեսել արտերկրի հեղինակավոր ինստիտուտի գիտական ամսագրում

Դիտումների քանակ՝ 1264

ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, «Նորավանք» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Վարդան Աթոյանի հոդվածը լույս է տեսել Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (Հիմնադիր՝ ՌԴ Նախագահ) «Ազգային ռազմավարության հիմնախնդիրներ» գիտական ամսագրում:

«Индустрия «мозговых центров» в Армении» հոդվածում հեղինակն անդրադառնում է Հայաստանի ուղեղային կենտրոնների ոլորտի ստեղծման և կայացման պատմությանը, Հայաստանում գործող ուղեղային կենտրոնների գործունեությանը, տիպաբանությանը, ուղղվածությանը, հանրային քաղաքականությունում դերակատարությանը, ոլորտի խնդիրներին և զարգացման հնարավորություններին:

Նշենք, որ հոդվածը Հայաստանի ուղեղային կենտրոնների ոլորտի վերաբերյալ նման խորությամբ ուսումնասիրված և բազմակողմանիորեն ներկայացված առաջին հրապարակված գիտական աշխատանքն է: Հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ goo.gl/Zivvtd  :

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը, մաղթում նորանոր հաջողություններ գիտության բնագավառում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին