Մեկնարկել են մագիստրատուրայի 1-ին կուրսի դասերը

Դիտումների քանակ՝ 1609

ՀՊՏՀ-ում այսօր մեկնարկեցին  2016-2017  ուստարվա առկա մագիստրատուրայի 1-ին կուրսերի ուսումնական պարապմունքները:

Դասացուցակներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում, հետևյալ հղումով՝ asue.am/am/ֆակուլտետներ/դասացուցակ-93 :

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ում, մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ, շարունակվում է 2016-2017 ուստարվա հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի փաստաթղթերի ընդունելությունը: Մանրամասներին ծանոթացեք այստեղ՝ media.asue.am/upload/dimord_2016/heraka_ndun_2016.pdf :

Մաղթում ենք հաջող ուսումնառություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին