Սամվել Ավետիսյանի համահեղինակությամբ Հռոմում հրատարակվել է մենագրություն
ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը» (FAO) Հռոմում հրատարակել է «Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի հողային ռեսուրսները և պարենային անվտանգությունը» մենագրությունը, որի 2-րդ՝ «Հետխորհրդային տարածքում գյուղատնտեսության հողային ռեսուրսների օգտագործման առանձնահատկությունները» և 7-րդ՝ «Հայաստանի պարենային անվտանգությունը և գյուղատնտեսական հողերի օգտագործումը» գլուխների հեղինակը ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանն է: Գիրքը կարելի է ընթերցել և ներբեռնել ecfs.msu.ru/ru/resources/zemelnye-resursy-i-prodovolstvennaya-bezopasnost-centralnoy-azii-i-zakavkazya-649 հասցեով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին