Բարի գալուստ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
2016-2017 ուսումնական տարին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը սկսում է՝ իր դռները լայնորեն բացած, բուհի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի ու աշխատակազմի սիրո ու ջերմության մթնոլորտում:
Սիրելի առաջին կուրսեցիներ, նորագույն մասնագիտություններով ու մասնագիտացումներով համալրված ֆակուլտետները, տեխնիկապես հագեցած լսարանները, գրադարանն ու ընթերցասրահները, մարզասրահները, էլեկտրոնային և QR գրադարանները (մանրամասն այստեղ՝ http://www.asue.am/am/գրադարան-150), հարմարավետ բակը, «Տնտեսագետ» մարզաառողջարանը (մանրամասն այստեղ՝ http://www.asue.am/am/կյանքը-հպտհ-ում/տնտեսագետ-մարզաառողջարան-284), ուսանողի տունն (մանրամասն այստեղ՝ http://www.asue.am/am/կյանքը-հպտհ-ում/տնտեսագետ-ուսանողի-տուն-330) ու բուֆետը. այս ամենը ձեզ համար է, ձեր հարմարավետ ուսումնառության, մասնագիտական աճի ու կայացման, հարուստ աշխարհայացքի ձևավորման համար:
Մեր համալսարանի մասին պատշաճ տեղեկատվության ծանոթացեք ՀՊՏՀ պաշտոնական կայքում ու նաև ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ հետևյալ հղումով՝ http://goo.gl/koPW6l միանալով մեր հազարավոր այցելուներին, որոնց համար այս հարթակները համալսարանի մասին ամենաօպերատիվ և արժանահավատ աղբյուրներն են:
Թող Գիտելիքի օրը բոլորիդ կյանքում նշանավորի ձեռքբերումների, իղձերի իրականացման բարեհաջող ու խոստումնալից մեկնարկ՝ ընդառաջ նոր ժամանակների ոգուն ու պահանջներին:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է ու ողջունում նոր տարեսկիզբն ու գիտելիքի, ճանաչողության տոնը և շարունակում լուսաբանել մեր բուհի անցուդարձը, կրթական խնդիրներն ու առհասարակ այն ամենը, ինչ նշանավորում է զարգացում ու առաջընթաց:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին