Ավարտվում է առկա մագիստրատուրայի, մեկնարկում՝ հեռակայի ընդունելությունը
25.08.2016
Դիտումների քանակ՝ 1747
ՀՊՏՀ-ում 2016-2017 ուստարվա առկա մագիստրատուրայի փաստաթղթերի ընդունման վերջին օրն է: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր մինչև ժամը 18.00-ն կշարունակվի մագիստրատուրայի փաստաթղթերի ընդունումը: Տեղեկացնենք, որ մեկնարկել է 2016-2017 ուստարվա հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի փաստաթղթերի ընդունելությունը, որը կտևի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ: Անհրաժեշտ փաստաթղթերին, մասնագիտություններին, վարձավճարներին և այլ մանրամասների ծանոթացեք նշված հղումով՝ media.asue.am/upload/dimord_2016/heraka_ndun_2016.pdf :
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին