Լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ»-ի նոր համարը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բանբեր» գիտական հանդեսի նոր համարը լույս է ընծայվել: Այս համարում տպագրված հոդվածները ներկայացնում ենք ստորև:
Կարինե Հարությունյանը հանդես է եկել «Հանրակրթական դպրոցներում ըստ սովորողների թվի ֆինանսավորման բանաձևի ներդրման և կիրառման տեսական հիմքերը, սկզբունքները և մեթոդաբանությունը. միջազգային փորձի վերլուծություն» հրապարակմամբ:
«Միջազգային տնտեսական հարաբերություններ» խորագրի ներքո լույս են տեսել Դիանա Գալոյանի, Նարեկ Կեսոյանի «Տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման ազդեցությունը ՀՀ-ԵԱՏՄ արտահանման վրա», Վիլեն Խաչատրյանի, Հայյան Ալդելայի, Լինա Այզոուկի, Մահմուդ Ալդելայի «Նավթային ոլորտի հիմնախնդիրները Սիրիայում» հոդվածները:
«Ֆինանսական հիմնախնդիրներ» խորագրի ներքո լույս են տեսել Միխայիլ Թավադյանի «Լիզինգը որպես տնտեսական գործունեության ձև և դրա արդի առանձնահատկությունները», Վահե Միքայելյանի, Արման Դաղունցի «Գյուղատնտեսության բնագավառին բնորոշ ռիսկերի կառավարման մեթոդները», Հասմիկ Թորոսյանի «ՀՀ արժեթղթերի շուկայի արդի վիճակը և զարգացման միտումները», Մասիս Սարքիս Սարքիսսյանի ««Հայկական շահող տոմսը» որպես ՀՀ կորպորատիվ արժեթղթերի շուկայի զարգացման գործոն» հոդվածները:
«Կառավարում» խորագրի տակ լույս են տեսել Աննա Մինասյանի, Թագուհի Օհանյանի, Աննա Սանամյանի «ՀՀ համայնքների ֆինանսական ապակենտրոնացման հիմնախնդիրները» հոդվածը:
«Միկրոտնտեսագիտություն» խորագրի տակ լույս է տեսել Զարուհի Մելքումյանի «Մրցակցային միջավայրի գնահատման տեսամեթոդաբանական հիմքերը» հոդվածը:
«Զբոսաշրջություն» խորագրի տակ լույս են տեսել Սերգեյ Մելքումյանի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակը և տնտեսական զարգացման հիմնախնդիրները», Սուսաննա Կարապետյանի «ՀՀ և ԼՂՀ զբոսաշրջության հետագա զարգացման նախապայմաննները, դրանց վերլուծությունն ու գնահատումը», Գայանե Թովմասյանի «Զբոսաշրջային ակտիվները և զբոսաշրջության մրցունակության բարձրացման հիմնական քայլերը ՀՀ-ում» հոդվածները:
«Կրթական համակարգ» խորագրի տակ լույս են տեսել Արմեն Ճուղուրյանի և Ատոմ Մխիթարյանի «Որակի մրցունակության հիմնախնդիրները հետբուհական կրթական համակարգում», Մարիանա Քոչարյանի «Հեռավար կրթության միջազգային փորձը.տեսություն և պրակտիկա» հոդվածները:
«Հոբելյանական տարեթվեր» խորագրի տակ լույս է տեսել Սարգիս Հայրապետյանի, Մարիետա Նիկողոսյանի «Անվանի հայագետ-մարդաբանը» հոդվածը:
Գիտական հանդեսի նոր համարի էլեկտրոնային տարբերակին խանոթացեք հետևյալ հղումով:
Մաղթում ենք հաճելի ընթերցում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին