Արձակուրդ է. պատրաստվենք նոր ուսումնական տարվան
Սիրելի ՀՊՏՀ-ականնե՛ր, ՀՊՏՀ պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան պաշտոնական էջի այցելունե՛ր, այսօր ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքային վերջին օրն է: Մինչև օգոստոսի 18-ը մենք գտնվելու ենք արձակուրդում, սակայն կաշխատենք հետևել կարևոր իրադարձություններին և անհրաժեշտության դեպքում արձանագրել:
Հիշեցում. ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը (այդ թվում՝ ամբիոնների վարիչներ) աշխատանքի կվերադառնան օգոստոսի 29-ին,
ստորաբաժանումների ղեկավարները (այդ թվում՝ ֆակուլտետների դեկաններ) և ստորաբաժանումների աշխատողները (այդ թվում՝ ֆակուլտետների և ամբիոնների ուսումնաօժանդակ կազմ)՝ օգոստոսի 18-ին, իսկ համալսարանի արխիվը, գրադարանը և «Տնտեսագետ» հրատարակչության արտադրատպագրական բաժնի աշխատանքը կվերսկսեն օգոստոսի 22-ին:
Ամառային արձակուրդը փորձենք ծառայեցնել մեր լիարժեք հանգստին, որպեսզի վերադառնանք, աշխատենք ու սովորենք նոր եռանդով:
Կազդուրիչ հանգիստ ենք մաղթում մեր բոլոր գործընկերներին և ուսանողներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին