ՀՊՏՀ-ն վերսկսել է իր աշխատանքը

Դիտումների քանակ՝ 1316

Հարգելի  ՀՊՏՀ-ականնե՛ր, ամառային արձակուրդից հետո մեր համալսարանը վերսկսում է իր աշխատանքը: Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները (այդ թվում՝ ֆակուլտետների դեկաններ) և ստորաբաժանումների աշխատողները (այդ թվում՝ ֆակուլտետների և ամբիոնների ուսումնաօժանդակ կազմ) այսօր վերադարձել են և աշխատում են՝ վերականգնելով բուհի բնականոն ռիթմն ու կենսագործունեությունը:

ՀՊՏՀ պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան պաշտոնական էջի հարգելի այցելունե՛ր, այսօրվանից ձեզ հետ կլինի նաև ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ՀՊՏՀ պաշտոնական (asue.am) կայքը, ՀՊՏՀ պաշտոնական էջը ֆեյսբուքում ձեզ համար կաշխատեն սիրով. կարևոր իրադարձությունները, հրատապ հարցերը կներկայացվեն ու կլուսաբանվեն մեր թողարկումներում:

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը  (այդ թվում՝ ամբիոնների վարիչներ) աշխատանքի կվերադառնան օգոստոսի 29-ին, իսկ համալսարանի արխիվը, գրադարանը և «Տնտեսագետ» հրատարակչության արտադրատպագրական բաժինը աշխատանքը կվերսկսեն օգոստոսի 22-ին:

Թող աշխատանքային նոր ժամանակաշրջանը բոլորիս նվիրի  ստեղծագործ աշխատանքի, բավարարվածության, լավատեսության բերկրանքը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին