ՀՊՏՀ-ն հայտարարում է միջին և նախնական մասնագիտական կրթության ընդունելություն

Դիտումների քանակ՝ 2778

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է  միջին մասնագիտական կրթական ծրագրով և նախնական մասնագիտական կրթության 2016 թ. ընդունելություն: Դիմում-հայտերի ընդունելությունը կսկսվի վաղը՝ հուլիսի 13-ին և կավարտվի օգոստոսի 25-ին (ներառյալ): Ընդունող հանձնաժողովը կաշխատի աշխատանքային օրերին՝  ժամը 10.00-ից մինչև 16.00-ն՝ Երևան, Ավան, մարշալ Բաբաջանյան 9 հասեում: Մանրամասները՝ կից փաստաթղթում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին