ՀՊՏՀ դասախոսը հանդես է եկել միջազգային ամսագրերում

Դիտումների քանակ՝ 1380

Տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառա­վար­ման ամբիոնի դասախոս Գայանե Թովմասյանի  հոդվածներից  3-ը լույս են տեսել միջազգային հրատարակություններում:

“Agritourism development opportunities in the Republic of Armenia” գիտական հոդվածը լույս է տեսել 2016թ. մայիսի 30-31-ը Լեհաստանի Լյուբլին քաղաքում կայացած “Приоритетные научные направления: от теории к практике’’ գիտաժողովի նյութերի ժողովածուում: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին Գայանեն հայտնեց. «Հոդվածում ներկայացվել են ագրոզբոսաշրջության էությունը և դրա կազմակերպումը, զբոսաշրջային ցուցանիշները ՀՀ-ում և աշխարհում: Վերլուծվել է ագրոզբոսաշրջության զարգացման  համար այդ ոլորտում մեր ունեցած ռեսուրսները, ակտիվները, ներկա վիճակը, ներկայացվել զարգացմանը միտված համապատասխան առաջարկություններ»:  Հոդվածը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ PAGE=68, էջ 68-72:

‘’Tourism marketing in the Republic of Armenia’’գիտական հոդվածը լույս է տեսել ‘’European Journal of Economic Studies’’-ի 2016թ.-ի 2-րդ համարում: «Հոդվածում քննարկվել է զբոսաշրջության մարքեթինգի էությունը, առանձնահատկությունները, տարրերը,  մարքեթինգի ազդեցությունը զբոսաշրջային առաջարկի ու պահանջարկի վրա: Վերլուծվել են ՀՀ զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային գործունեությունը, առկա հիմնախնդիրները, կատարվել են համապատասխան առաջարկություններ», - հայտնեց Գայանեն: Հոդվածին կարող եք ծանոթանալ  հետևյալ հղումով՝   ejournal2.com/journals_n/1467725541.pdf:

''Spa and wellness tourism advancement in the Republic of Armenia'' թեմայով հոդվածը լույս է տեսել Ուկրաինայի Պերեյասլավ-Խմելնիցկիյ քաղաքում 2016թ. հունիսի 26-27-ը կայացած ‘’Актуальные научные исследования в современном мире’’ 14-րդ միջազգային հեռահար գիտաժողովի նյութերի ժողովածուում: «Հոդվածում քննարկվել են առողջարանային զբոսաշրջության էությունը, տեսակները, սպա և վելնես (spa and wellness) արդյունաբերության միջազգային ցուցանիշները, վերլուծվել են ՀՀ առողջարանային զբոսաշրջության ոլորտի արդի վիճակը, զարգացման հնարավորությունները, առկա ռեսուրսները, ինչպես նաև ներկայացվել են մի շարք առաջարկություններ` ոլորտի զարգացման նպատակով»: Հոդվածին կարող եք ծանոթանալ  հետևյալ հղումով՝   iscience.in.ua/arkhyv/26-27-yiunia-2016/tyrizm-i-rekreazia/2835-raitiaa-1:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին