ՀՊՏՀ ասպիրանտը՝ վիճակագրությանը վերաբերող սեմինարի մասնակից

Դիտումների քանակ՝ 1596

ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի ասպիրանտ Աստղիկ Հովհաննիսյանը «Տվյալների վերափոխում» («Революция данных») միջազգային ծրագրի շրջանակներում ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանում (НИУ ВШЭ) հունիսի 22-23-ը մասնակցել է պաշտոնական վիճակագրության ընդգրկունությանն և մատչելիությանը վերաբերող սեմինարի:

ODIN (Open Data Inventory) ուսուցողական այս սեմինարին մասնակցել են ՌԴ բուհերի ուսանողներ, ասպիրանտներ և դասախոսներ, ինչպես նաև Հայաստանի և Բելառուսի տնտեսագիտական համալսարանների ներկայացուցիչները:

«Վիճակագրական տվյալների հրապարակայնությունը, մատչելիությունն ու թափանցիկությունը ժողովրդավարական տնտեսության կարևոր բնութագրիչներ են, ծառայում են գիտության, հետևաբար տնտեսական և հասարակական զարգացմանը:  Այս խնդիրն արդիական է բոլոր երկրների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության համար, քանի որ ավանդաբար պաշտոնական վիճակագրությունը ծառայում է պետության կարիքներին և փոքր-ինչ նաև հասարակության մյուս շերտերին:

Российская ассоциация статистиков (РАС) և Open Data Watch (ODW, ԱՄՆ) հասարակական կազմակերպությունները, որոնք Կայուն զարգացման տվյալների գլոբալ համագործակցության (Global Partnership for Sustainable Development Data) անդամ են, մեկնարկեցին վիճակագրական պաշտոնական տեղեկատվության ընդգրկման աստիճանի և մատչելիության մշտադիտարկման համատեղ այս ծրագիրը: ODW-ն արդեն անցկացրել է գլոբալ ինվենտարիզացիայի առաջին փուլը, որում ներառված է 125 երկիր, այդ թվում` Հայաստանը: Առաջին փուլի արդյունքները և համապատասխան մեթոդաբանական ցուցումներն արտացոլված են կազմակերպության կայքում՝ opendatawatch.org հղումով»,- մեզ հետ զրույցում ասաց Աստղիկ Հովհաննիսյանը:

Ներկայացված մեթոդաբանությամբ յուրաքանչյուր երկրում կատարված հետազոտության արդյունքների առաջին ամփոփումը նախատեսվում է աշնանը, որի հայաստանյան ներկայացուցիչը և կատարողը կլինի մեր ասպիրանտը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին