ՀՊՏՀ ներկայացուցիչը մասնակցել է աշխատաժողովի
ՀՀ քաղաքացիական ծառայության և Հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում հունիսի 15-16-ը «Արևելյան գործընկերության Հանրային կառավարման բարեփոխումներ» խորագրի ներքո Երևանում կազմակերպվել է «Վերապատրաստման համակարգի բարելավումն իբրև արձագանք քաղաքացիական ծառայության մարտահրավերներին» թեմայով երկօրյա աշխատաժողով, որին ՀՊՏՀ-ից մասնակցել է շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի պետ Աիդա Առուստամյանը:
Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց մեր գործընկերը, միջոցառումը հանրային կառավարման ոլորտի պատասխանատուներին հնարավորություն է ընձեռել ուսումնասիրելու ուսուցման և վերապատրաստման ոլորտում եվրոպական լավագույն փորձը և Արևելյան գործընկերության երկրների վերջին ձեռքբերումները, ինչպես նաև հանրային կառավարման և հայաստանյան քաղաքացիական ծառայության բարեփոխումների շրջանակներում քննարկել առանցքային և արդիական մի շարք հարցեր: Աշխատաժողովին մասնակցել են պատվիրակներ Արևելյան գործընկերության և ԵՄ երկրների քաղաքացիական ծառայության համակարգող մարմիններից, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, հայաստանյան հանրային կառավարման ոլորտի և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ և այլք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին